05 01 2023

ՆԳ նախարարությունը ստեղծված է, հիմա դե յուրե դրա ձևավորման փուլում է․ Փաշինյան

ՆԳ նախարարությունը ստեղծված է, հիմա դե յուրե դրա ձևավորման փուլում է․ Փաշինյան

Կառավարության որոշմամբ ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը: Այս մասին այսօր կառավարության  նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, թե Ներքին գործերի նախարարությունը ստեղծված է, հիմա դե յուրե դրա ձեւավորման փուլում են:

«Հաջորդ շաբաթ արդեն նախարար ու փոխնախարարներ կնշանակենք: Մինչ այդ, մենք այս որոշումը կայացնում ենք մեծ պատկերով նախարարության կառուցվածքը հաստատելու համար», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը են հանձնվում ոստիկանությունը Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ