29 12 2022

Ինչպե՞ս են պարտադրել՝ մեկ գավաթ կարմիր գինու շուրջ, թե՞ կոշտ կերպով. Մարիա Զախարովա

Ինչպե՞ս են պարտադրել՝ մեկ գավաթ կարմիր գինու շուրջ, թե՞ կոշտ կերպով. Մարիա Զախարովա

Դա ֆեյք է: Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմենի Գրիգորյանի հայտարարություններն այն մասին, որ Երևանին «հարկադրում են» միանալ Միութենական պետությանը և արտատարածքային միջանցք տրամադրել Բաքվին։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել հայ պաշտոնյաներին, ովքեր խոսում են այդ մասին,  փաստեր և ապացույցներ ներկայացնել։

«Եթե նրանք նման հայտարարություններ են անում եւ կոնկրետ երկրին պահանջներ են ներկայացնում, ապա պետք է փաստեր ներկայացնեն։ Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ ընկերական միջավայրում, մեկ գավաթ կարմիր գինու շուրջ, թե՞ կոշտ կերպով է տեղի ունեցել այդ պարտադրանքը։ Դա պետք է հասկանալ։ Գոնե ինչ-որ փաստեր պետք է լինեն։

Այդ ժամանակ մենք կկարողանանք լրացուցիչ մեկնաբանել և ինչ-որ բան ավելացնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակի ասածին»,-նշել Է Զախարովան։

«Երևանին ոչ ոք չի պարտադրում իր վերահսկողությունից դուրս ինչ-որ միջանցք։  Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ խումբը քննարկում է տարբերակներ, որոնց դեպքում ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով անցնում են ճանապարհները», - հավելել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սադրիչ էր համարել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները:

«Նման հայտարարությունները կարելի է դիտարկել որպես սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ մեկը դա չի ասել եւ ոչ մեկի միջոցով չի հասցրել հայկական կողմին», - նշել է  Պեսկովը՝  ի պատասխան News.am-ի հարցմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ