News.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները սադրիչ է համարում։
«Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որեւէ մեկի միջոիցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- NEWS.am-ի խնդրանքին ի պատասխան ասել է Պեսկովը։
Կայքը հիշեցնում է,որ Արմեն Գրիգորյանի նախօրեին մի շարք ակնառու հայտարարություններ է արել այն մասին, թե Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշումների շրջանակներում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը