Ռուսները հասկանում են, որ եթե հեռանան Արցախից, հետո կորցնելու են Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան, հետո տարոսը Հյուսիսային Կովկասին ու Վոլգայի ավազանին է լինելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյան:
«Պարզ բացատրեմ նրանց, ովքեր դեռ չեն հասկացել թե որն է հայտնի անձի նպատակը։
Ռուսները սուրբ չեն, ոչ էլ մեր պրոբլեմներով են տառապում, իրենք իրենց խնդիրներն են լուծում, մեր հաշվին զիջումներ են անում թուրքերին, որ ժամանակ շահեն, մինչեւ Ուկրաինայում տեսնեն ինչ է լինելու, որ հարմար պահին ռեւանշ վերցնեն Թուրքիայից, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան կարմիր գծեր են հատել, մտել են ռուսների ու իրանցիների տունը, սպառնում են իրենց ամբողջականությանը։
Հետեւապես, ռուսները հասկանում են, որ եթե հեռանան Արցախից, հետո կորցնելու են Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան, հետո տարոսը Հյուսիսային Կովկասին ու Վոլգայի ավազանին է լինելու։
Հիմա գամ հայտնի անձին։ Այդ անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը (արդեն անկախ իր ցանկությունից)։
Ինչի համար է դա անում, արդեն հետաքննության հարց է։
Սա է հիմա կատարվում»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը