23 12 2022

Լավրովն անհիմն է անվանել Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները

Լավրովն անհիմն է անվանել Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անհիմն է անվանել ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

«Այս իրավիճակը բազմակողմանի է, և պետք է հաշվի առնել ներգրավված բոլոր կողմերի հասարակական կարծիքը՝ ադրբեջանական, իհարկե, հայկական, ղարաբաղյան։ Դե, ռուսական կողմի հասարակական կարծիքը նույնպես կարևոր է։ Առավել ևս, որ տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետացնի որ, անընդհատ մեղադրանքներ են հնչում, մեծամասամբ չհիմնավորված, ռուս խաղաղապահների հասցեին։ Նրանք աշխատում են շատ բարդ պայմաններում ՝ հաշվի առնելով, որ և այս, և այն և երրորդ կողմից մշտապես պահանջներ են արտահայտվում, և նաև հաշվի առնելով եռակողմ պայմանավորվածություններում ամրագրված ընթացակարգերով խստորեն առաջնորդվելու անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ