23 12 2022

Ռուսաստանը բոլորից շատ է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությամբ. Լավրով

Ռուսաստանը բոլորից շատ է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությամբ. Լավրով

Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը բոլորից շատ է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղությամբ և ռեցիդիվների կանխմամբ»:

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է «լիարժեք տրանսպորտային հաղորդակցության հնարավորինս արագ վերականգնմանն ու լուծել Արցախում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև առկա տարաձայնությունները»:

«Թեման հին է, ժառանգություն է ստացվել Խորհրդային Միությունից, և, իհարկե, պետք է հնարավորինս շուտ վերացնել դրա սրությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ