22 12 2022

Որոշ պարենային ապրանքների խնդիր կա Լեռնային Ղարաբաղում. Վահան Քերոբյան



Քանի դեռ չունենք խաղաղության պայամնագիր, ներդրումների համար ամենաբարենպաստ միջավայրը չենք կարող ունենալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Երկարատև խաղաղությունը խոշոր ներդրումներ ներգրավելու ամենակարևոր նախապայմանն է և միայն այդ դեպքում է հնարավոր ներգրավել խոշոր ներդրումային ծրագրեր»:

Ինչ վերաբերում է հարցին՝ Արցախում պարենի խնդիր կա՞, Քերոբյանը պատասխանեց. «Ես ամեն օր խոսում եմ իմ գործընկերների հետ, ընկերներիս հետ և կարող եմ ասել, որ որոշակի տիպի պարենային ապրանքների խնդիր կա»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ