22 12 2022

Աշխատանքի գործակալություններն օրը ցերեկով ճրագը ձեռքներին մարդ են ման գալիս. Վահան Քերոբյան



Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արցախից տեղահանվածներին սետիֆիկատներ հանձնելու և աշխատանքով ապահովելու մասին հարցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջանցեց և սկսեց խոսել իրենց կառավարությանը ձեռնտու թվերի մասին ու ներկայացնել, թե քանի աշխատատեղ կա.
«Հենց այսօր կառավարության նիստում վարչապետը խոսեց այն մասին, որ նոյեմբեր ամսին աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է գրանցվել և 701 հազարից ավելի աշխատատեղ կա, որտեղ մարդիկ աշխատավարձ են ստանում: Միջին աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ և կազմում է 266 հազար դրամ, իսկ աշխատատեղերի քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 հազար 500 աշխատատեղով, որը մենր կարծիքով շատ բարձ թիվ է:

Բայց պետք է նշեմ, որ դեռևս կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր, և մենք այսօր չենք տեսնում որևէ դեպք, երբ մարդն ուզենա աշխատել, չկարողանա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ