21 12 2022

Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում․ Արսեն Ջուլֆալակյան

Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատկերացրեք՝ մեկը հանցագործություն է անում, օրինակ՝ մարդ է սպանում և հանցագործության հետքերը թաքցնում է…
Իրավապահ մարմիններն իմանում են այդ մասին, բայց, չկարողանալով գտնել անհրաժեշտ ապացույցներ, խնդրում են այդ նույն հանցագործին, որ օգնի նրանց այդ հարցում (այսինքն, բացահայտի ինքն իր արած հանցագործությունը…):
Հիմա, երբ ակնկալում եք, որ ազգակործան պատուհասը պետք է ինչ որ լուրջ քայլեր ձեռնարկի Բերձորի (Լաչինի),առավել ևս Արցախի մասով, ստացվում է վերոնշյալ օրինակի պատմությունը:
Քանի այս քաղ. ուժն իշխանության է, չի կարող որևէ լուրջ հաջողություն լինել: Նրանց օրակարգը լրիվ այլ է, և ամեն գնով իրականացնում են այն:
Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ