21 12 2022

Իրանը չի փակել Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, բայց քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվում են․ Zham.am

Իրանը չի փակել Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, բայց քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվում են․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Օրեր առաջ ինֆորմնացիա տարածվեց, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, կապված վերջին իրադարձությունների հետ Լաչինի միջանցքի շուրջ: Իրականում, Իրանը դեռ չի փակել այդ կապը, բայց այդ մասին քննարկումներն Իրանում շարունակվում են: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ գտնվող թելեգրամյան ալիքներն ու կայքերը դրանք հնչեցրել են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների՝ Իրանին սահմանակից շրջաններում «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժություններից հետո:

Օրինակ, իրանական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Bultan News» կայքը, որը պարբերաբար հակաադրբեջանական քարոզչություն է իրականացնում, կոչ է արել դադարեցնել Բիլասուվարից Նախիջևան ուղևորությունները: Կայքը նշում է, որ «այս ճանապարհը վերանորոգման լուրջ կարիք ունի և չի կարող օգտագործվել»։ Կոչի հեղինակները նաև ընդգծում են, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ վարժանքներ է անցկացրել «թալիշներով բնակեցված հարավային շրջաններում»։ 

Ըստ կայքի, «...ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Բիլասուվարում՝ Իրանի սահմաններից ոչ հեռու, վտանգում է Նախիջևան տանող ճանապարհի անվտանգությունը...»։ 

Դիտորդների կարծիքով Իրանում ընթացող այս քննարկումները լրջորեն մտահոգել են Բաքվին, քանզի եթե այդ ճանապարհը փակվի, ապա Նախիջևանի կախվածությունը Իրանից էլ ավելի կմեծանա: Ահա, թե ինչու են այս օրերին Նախիջևանում անցկացվում կադրային «մաքրումներ«։ Ի դեպ հենց այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի զգուշանալով Իրանի հնարավոր ազդեցության մեծացումից, փորձում է Ադրբեջանի այս տարածքում այնպիսի կադրերով ապահովել, որպեսզի այդ «վտանգը» չեզոքացվի: Հասկանալի է, եթե Իրանը մի օր որոշի փակել Նախիջևանը և Ադրբեջանը կապող ճանապարհը, ապա այդ տարածաշրջանն օբյեկտիվորեն կարեող է մեծ կախվածության մեջ հայտնվել Իրանից:

Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքի հետ կապված խնդրին, ապա իրանական լրատվամիջոցները նույնպես անդրադարձան այդ խնդրին, այն էլ ընդգծված հայամետ ձևակերպումներով:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ