Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպմանը մասնակցելու համար և ներկայացրել նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, խնդիրներին, դրանց դիմագրավելու հնարավորություններին, ինչպես նաև խոսել դիվանագետների գործունեության ու նրանցից ունեցած ակնկալիքների մասին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը