20 12 2022

Արցախի հումանիտար աղետը քաղաքական խնդիր է և առաջին պատասխանատուն ՀՀ իշխանությունն է․ Աբրահամյան



«Արցախի հումանիտար աղետը առաջին հերթին   քաղաքական խնդիր է  և առաջին պատասխանատուն ՀՀ իշխանությունն է»,-այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

 «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանում ու, Աստված չանի, որ մենք գանք, հասնենք այն կետին ու ասենք՝ գիտեք, Հայաստանը չունի այդ ռեսուրսը ու այս պայմաններում անվտանգություն իրականացնելու որևէ նպատակ չի կարող իրականացնել, այդ ժամանակ էլ կառաջանա ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե Արցախի շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ