Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում։
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պնդում է,որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն,բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց։
Հասկանում եք ի՞նչ է կատարվում։
Մի կողմից ՝Նիկոլն ու նիկոլականները խոսում են զենք չունենալու մասին,իսկ մյուս կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ից անվճար ու ներքին գներով զինամթերք ստանալու օժանդակությունից։
Եթե սա չէ՞ դավաճանությունը պետական ու ազգային շահի նկատմամբ,բա էլ ո՞րն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը