Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Yerevan.Today-ի տաղավարում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Այս մասին ասվել է պաշտոնական մակարդակով: Մենք դա լսում ենք և ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից և այս մասին անընդհատ խոսվում է խորհրդարանում՝ ՔՊ-ի խմբակցության պատգամավորների շուրթերից: Այս պատճառով ես կարծում եմ, որ վաղուց արդեն ակտուալ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Լավագույն դեպքում մենք կարող են խոսել, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի որոշ սոցիալ-տնտեսական խնդիրների աջակցող»:
Ամբողջական հաղորդումը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը