ՀԱՊԿ-ը չի պատրաստվում երես թեքել Հայաստանից։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ «Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ՀԱՊԿ առաջարկները մնում են ուժի մեջ։ Եթե Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ համարի որոշում կայացնել միջոցառումների ամբողջ փաթեթի կամ առանձին կետերի վերաբերյալ, այդ թվում ՝ առաքելության վերաբերյալ, դա կարելի է իրականացնել, ընդ որում ՝ բավական օպերատիվ, ասել»,- ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը