19 12 2022

Հուսով եմ՝ լրացուցիչ մշակումից հետո ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ փաթեթը կընդունվի․ Ստանիսլավ Զաս

Հուսով եմ՝ լրացուցիչ մշակումից հետո ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ փաթեթը կընդունվի․ Ստանիսլավ Զաս

Հուսով եմ, որ լրացուցիչ մշակումից հետո Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ փաթեթը կընդունվի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ես, այնուամենայնիվ, կցանկանայի հույս ունենալ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք կհասնենք երկու կարևոր փոխլրացնող փաստաթղթերի ընդունմանը։ Դա Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է և ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը ՝ ի  աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերի», - ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ