Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան։
Հիվանդը սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը