19 12 2022

Ալիևի օգնականի թեզը կրկնում են Սանասարյանը, Խզմալյանը, Շիրինյանը և ուրիշներ

Ալիևի օգնականի թեզը կրկնում են Սանասարյանը, Խզմալյանը, Շիրինյանը և ուրիշներ

Politik.am-ը գրում է.

Արդեն մեկ շաբաթ է ինչ մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ադրբեջանական այս պրովոկացիան մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում։

Այս պահին արդեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ Ադրբեջանին կոչ են արել բացել Արցախի համար կյանքի ճանապարհը։ Միջազգային աղմուկի ֆոնին Ադրբեջանը փորձում է աշխարհին համոզել, թե իրենք ճանապարհը չեն փակել և արցախցիները կարողն են այդ ճանապարհով երթևեկել։ Ավելին Ադրբեջանի նախագահ Ալիևի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը օրերս հայտարարեց, թե ճանապարհը ոչ թե այսպես կոչված ադրբեջանական բնապահպաններն են փակել, այլ ռուս խաղաղապահները։

Հիքմեթ Հաջիևի այս հայտարարությունից օրեր անց նույն պնդումը սկսեցին անել հայաստանցի քաղաքական գործիչներ՝ բառացիորեն նույն հայտարարությունը արեցին Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Քրիստոնեդեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, Սասնա Ծռեր խմբավորման առաջնորդներ և համակիրներ։ Ստացվում է, որ Հայաստանում գործունեություն ծավալող քաղաքական գործիչները կրկնում են ադրբեջանական թեզեր ու հենց այս մարդկանց շնորհիվ Ադրբեջանը կարող է աշխարհին համոզել, որ ինքը կապ չունի ճանապարհի փակման հետ։ Ըստ էության այս մարդիկ ամարցնում են Ադրբեջանի դիրքերը և նրան հնարավորություն տալիս ավելի երկար փակ պահել Արցախի կյանքի ճանապարհը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ