16 12 2022

ՔՊ-ն ասել է, որ Արցախի հարցը միշտ լինելու է կենտրոնում. Դավիթ Բաբայան



Հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Բայց պետք է հասկանալ, որ նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. ըստ երևույթին՝ այդպես է լինելու», - ասաց Բաբայանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Պետք է լինենք օբյեկտիվ. եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը՝ Արցախը վաղուց կործանված էր։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա։ Այդ թեմայով մեր առաջարկները հնչեցրել ենք տարբեր ատյաններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ