15 12 2022

Ո՞վ է ստեղծված իրավիճակի պատասխանատուն. Դավիթ Բաբայանը խուսափեց պատասխանել



«Իշխանության առջև կանգնած են բարդ հարցեր: Նախ այս ճգնաժամային իրավիճակում պետք է գոյատևել, ապահովել բնակչության կենսական կարևորագույն պահանջները, մյուս կողմից անվտանգությունը, նաև աշխատանք է տարվում ճանապարհի բացման ուղղությամբ»: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կոնկրետ քայլեր է իրականացրել և պատրաստվում իրականացնել Արցախի իշխանությունը:

Ինչ վերաբերում է հարցին, ո՞վ է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, Դավիթ Բաբայանը պատասպխանելու փոխարեն, սկսեց որակումներ տալ հարցին. «Ես չգիտեմ՝ ձեր հարցից ահաբեկվեմ, թե իրավիճակից: Այսինքն ո՞վ է պատասխանատուն. Ադրբեջանն ու Թուրքիան, էլ ով պետք է լինի պատասխանատուն, չեմ հասկանում՝ ի՞նչ հարց եք տալիս»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ