«Դժբախտաբար ունենք ծայրահեղ ցինցիկ իշխանություն, որը, անհասկանալի կերպով, ուզում է մեր ժողովրդի վզին փաթաթել մի դոկտրին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով Ադրնեջանը հեևողականորեն գնալու է՝ ամբողջ հայկական ժառանգությունը վերացնելու և հայ բնակչությանն ամբողջապես տեղահանելու ճանապարհով։ «Իշխանությունը որդեգրել է՝ ոչինչ չենք կարող անել, դա սո՛ւտ է»,-համոզմունք հայտնեց Չալաբյանը։
«Իշխանությունը, բիզնես շահերից ելնելով, գրավադրել է Արցախը․ Մեր աչքի առջև Արցախը կարող է հայաթափվել, հաջորդը կարող է լինել Սյունիքը և այլն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը