Արցախը չունի օդային ճանապարհ, զրկված է օդային հաղորդակցությունից աշխարհի ցանկացած կետի հետ, ավելին՝ ապօրինի շրջափակումով զրկված են արցախցիները իրենց կենսական իրավունքներից՝ երեկվանից անժամկետ դադարեցվել է դեպի Արցախ սննդի, դեղորայքի, էներգակիրների մատակարարումը։ Այսօր ասուլիսին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հակառակ միջազգային իրավունքի կոնվենսցիաների՝ խախտված է Արցախում ապրող բոլոր քաղաքացիների կենսաապահովման անհրաժեշտ ամենատարրական պայմանները 24 և ավելի ժամ և այս ամենն անձամբ Ադրբեջանի նախագահի հրահանգներով է իրականացվում ու նրա ուղղորդմամբ։ Կեղծ են բնապահպանական ակցիայի մասին թեզերը, ադրբեջանական հատուկ ծառայողներն են Արցախի շրջափակումն իրակաացնում։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հումաիտար աղետի վերաճող հետևանքները նկատելի են արդեն»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը։
ԵՄ դերակատարման և ազդեցության մասին են հարցրել լրագրողները Արցախի ՄԻՊ-ին և ԱԳՆ ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին՝ ընդգծելով, որ մինչև դեկտեմբերիբ 19-ը ԵՄ դիտորդական առաքելություն է իրականացվում հակամարտության գոտում և երեկ հայտարարվել է, որ ժամկետները չի երկարաձգվի։
ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել՝ ԵՄ լռության առնչությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը