13 12 2022

Ճանապարհը փակած ֆեյք բնապահպաններն իրականում Ադրբեջանի հատուկ ծառայողներ են․ Արցախի ՄԻՊ



Այս պահին 1100 մարդ ձմեռվա ցրտին մնացել է ճանապարհին՝ չեն կարողանում հասնել իրենց հայրենի բնակավայր, ընդ որում նրանցից  270-ը երեխաներ են , որոնք զրկված են տու հասնելու և իրենց ընտանիքներին միանալու իրավունքից։ Ադրբեջանի վարած քաղաքականության  հետևանքով երեկվանից փաստացի Արցախում ապրող 120000 մարդ մնացել է շրջափակման մեջ։  Այս մասին այսօր Երևանում ասուլիսով հանդես է եկել  Արցախի  Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ա միջազգային դերակատարներին, իրավապաշտպան միջազգային կառույցներին ահազանգելով Արցախում վերահաս հումանիտար աղետի մասին։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ երեկվանից Հայստանն Արցախին կապող միակ միջանցքի արգելափակումը ըստ էության  Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության բաղադրիչ մասն է և այն իկրականացվում է համակարգված ձևով ու շատ հետևողականորեն։

«Նոյեմբերի 9-ից հետո ընդունած հրադադարի պայմանների դիտավորյալ խախտունմեր են տեղի ունենում և եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների դիտավորյալ խախտումներ։  Եվ այն ինչ նկարագրվում է Ադրբեջանի կողմից իբրև բնապահպանական  ակցիա, կեղծ թեզեր են, իրականում ճանապարհը փակած բնապահպան ներկայացողներն իրականում ադրբեջանական իշխանության կողմից ուղղորդված քաղաքացիներ են՝ այդ թվում ադրբեջաական հատուկ ծառայություների ներկայացուցիչներ»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ