Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա հովիկ աղազարյանն է՝ ՔՊ-ից։
Պարզվում է նախորդ օրը, երբ Աժ-ում կառավարությունը նախագիծ էր ներկայացնում՝ փորձելով հիմնավորել, որ Ներքին գործերի նախարարությանն ստեղծումով կունենանք անաչառ, հանրային շահը սպասարկող և քաղաքականապես չեզոք ոստիկանություն, այս երևույթը՝ քաղաքական մտքի այս գիգանտը, «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տալիս և լրագրողի հարցին, թե <<էլ /ընդդիմությանը/ չե՞ք ծեծելու>>, հերթական գոհարն է ծնում․
«ԵԹԵ ԽԵԼՈՔ ՄՆԱՆ, ԽԻ՞ ՊԻՏԻ ԾԵԾԵՆՔ»։
Իսկ, երբ ես ԱԺ-ում բարձրաձայնում էի, որ երկրում խորացող բռնության, ներկա քաղաքական մեծամասնության ավանդույթների, նրա առաջնորդ նիկոլ փաշինյանի վարքագծի պայմաններում չեմ հավատում ոստիկանության քաղաքական չեզոքությանը, իմ թիկունքում փոթորկված քպ-ականների մի անզուսպ վայյուն ծառս եղավ։
Ես ավելի քան վստահ եմ՝ <<ժողովրդավարության բաստիոնից>> չի գտնվի և ոչ մի պատգամավոր, որ մարդկային և քաղաքական այս թյուրիմացությանն ու գոյանքին բացատրի, թե խորհրդարանական երկրում ինչ է խորհրդարանը, բացատրի, որ այս բարեվարքությամբ և ուղեղի դասավորությամբ, իր տեղը բոլորովին այլ վայրում է։
Վստահ եմ, որ սրա վարքագիծը ո՜չ սեփական քաղաքական թիմի, և ոչ էլ ԱԺ հնարավոր էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա կդառնա։
Կլռեն նաև բազում իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնց որոշ ներկայացուցիչներ հիմա ԱԺ-ում են։
Բա թե՝ Շմայս, Թոխմախի Մհեր․․․
Իսկ դուք ներշնչում էիք, թե պետություն եք կառուցում․ դուք իրապես նշաձող չունեք, ձերը քանդելն ու ուրանալն է։
Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, այս ինչ վիրտուոզ սելեկցիայի արդյունք եք դուք․ շշմելու է․․․
https://hraparak.am/post/5da23b6ac6cd8ba6dea76b7163531579
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը