Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աննա-Էրատոն լուսանկար է հրապարակել, թե ինչպես է ամուսնու հետ հանգիստ զբոսնում Երևանի Աբովյան փողոցով... Լուսանկարից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այս երկուսն առանց թիկնապահների են, բայց միևնույն ժամանակ փողոցի այդ հատվածը, որը միշտ մարդաշատ է, չգիտես ինչու՛ գրեթե դատարկ է...
Հասկանալի է, որ Աննա-Էրատոն և նրա ամուսինը, ովքեր վերջերս Օպերայից կառավարության շենք գնալուց մի քանի տասնյակ թիկնապահներով էին շրջապատված և տապալեցին "անվախ ժողվարչապետ Նիկոլ" բեմադրությունը, փորձում են կրկին ապացուցել, որ "ժողվարչապետն ու նրա ժողկնիԳը" իրենց իսկ ընտրած ժողովրդից չեն վախենում և հանգիստ մարդամեջ են դուրս գալիս, գնում են սրճարան և այլն...
Իսկ եթե Նիկոլն այդքան անվախ է, ապա ինչու՞ է ԱԺ դահլիճ մտնում թիկնապահներով. մի բան որն իրենց թույլ չեն տվել Հայաստանի որրևէ նախկին ղեկավար... Ումի՞ց է Նիկոլ Անհողը սարսափում և վախենում ԱԺ դահլիճում... Կամ առավոտ շուտ Եռաբլուր գնալուց ինչու՞ է Նիկոլն այդքան թիկնապահներով գնում պանթեոն... Կամ հանդիպումների ինչու՞ է տասնյակ թիկնապահներով ժամանում...
Աննա-Էրատո, վե՛րջ տուր այս էժանագին տրագիկոմեդիաներին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը