09 12 2022

Հուսով ենք, որ չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Փաշինայնին կից առանձին պետություն ստեղծել․ Վարդանյան



«Մինչև 2020 թվականը Հայաստանի գրավականը և մրցակցային առավելություններից կարևորագույնը  անվտանգությունն է եղել, որի շնորհիվ շատ մարդիկ որոշում էին կայացրել այստեղ բնակություն հաստատելու, կամ չարտագաղթելու մասին, ի՞նչ ունենք մենք 2020 թվականից հետո , 2020թ-ից հետո Հայաստանում եղել է թշնամու կողմից օկուպացված տարածքներ, այդ տարածքներում  նահատակների աճյուններ , անպաշտպան սահմաններ, չպարզված հանգամանքներում պայթյուն Երևանում, շարասյան կողմից հղի կնոջ վրաերթի դեպքի չպատժված մեղավորներ, ծնողներին Եռաբլուրում քաշքշելու չպատժված դեպք։ Սրա ֆոնին ունենք ՀՀ ոստիկանության բյուջեի աճ՝ շուրջ 14 %-ով, կամ 10 մլրդ դրամով և սրա ֆոնին ունեք հանցագործությունների թվի աճ՝ 27 %-ով կամ 5600-ից ավել դեպքերով»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՆԳՆ ստեղծելու և ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ տանելու մասին նախագծերին։

Դիմելով հանրությանը, պատգամավորն ասաց․

«Սիրելի ժողովո՛ւրդ, եթե պատկերացնում էիք, որ այսօր կառավարությունը բերել էր օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ստեղծել ահաբեկչության դեմ պայքարող մեծ լիազորություններով հատուկ մարմին, ապա, ցավոք սրտի, սխալվում եք, որովհետև բերել են օրինագիծ և քննարկում ենք հարցը, որով առաջարկվում է ՊՊԾ-ն դնել վարչապետի անմիջական հրամանատարության ներքո և նրան կից ՆԳՆ ստեղծել»  ,-ասաց Քրիստինե Վարդանյանը։  

Նշելով, որ ԱԱԾ կանոնադրությամբ սահմանված է, որ այն պետք է պաշտպանի ՀՀ սահմանները և կանխարգելի ահաբեկչական գործողությունները, ընդդիմադիր պատգամավորն նկատեց, որ այսօր քննարկվում է մի նախագիծ, որը գերպաշտպանված մի խումբ անձանց պաշտպանությունն ավելացնելու նպատակ է հետապնդում:

« Իհարկե, իմաստ կունենար կոչ անելու չքվեարկել այս օրենքի նախագծի օգտին, եթե մենք չունենայինք խորհրդարանական մեծամասնություն, պարգևավճարներ, պատվեր և մնում է միայն քվերակությունը, ուստի մնում է միայն հույս հայտնել, որ առաջիկայում չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Նիկոլ Փաշինայնին կից առանձին պետություն ստեղծել»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ