Աստիճանաբար մենք ունենում ենք սուպերվարչապետ, որը սկսում է չարաշահել իր լիազորությունները: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին դարձնելու նախագիծը:
Գեղամ Նազարյանի խոսքով՝ կարելի էր առանձին ինքնավար մարմին ստեղծել և այնպես անել, որ այդ քայլը նպաստի ՀՀ ժողովրդավարացմանը և ոչ թե հակառակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը