09 12 2022

Ի վերջո, կարո՞ղ եք ժողովրդին ներկայացնել՝ որն է այդ 3-րդ տարբերակը. Ագնեսա Խամոյանը՝ ԱԽ քարտուղարին



Բնականաբար այդ կառույցները պետք է լինեն վարչապետի ներքո գործող կառույցներ, և ինձ համար անհասկանալի է այսպիսիքննարկումները: Ազգային ժողովում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը. «ՊՊԾ-ն ԱԱԾ-ից հանելով և վարչապետին ենթակա մարմին դարձնելու մասով, և առաջիկայում արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծվելու, որը ևս վարչապետին ենթակա մարմին է դառնալու. ակնհայտորեն սուպերվարչապետկանա համակարգն է սրանով ուժեղացվում: Սուպերվարչապետական, որը քննարկում էր ձեր կուսակցության ղեկավարը»:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Ադրբեջանին փոխանցված փաստաղթղթին. «Դուք նկարագրել եք ընթացքը Ադրբեջանի հետ բանակցությունների՝ այսպես կոչված և հայտարարել եք, որ Ադրբեջանը Հայաստանին էր տվել խաղաղության պայմանագրի տեքստը, հետո հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է, պատասխանը տվել է Ադրբեջանին, Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում, քննարկումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հիմա Հայաստանն աշխատում է և իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում, շուտով կփոխանցենք Ադրբեջանին: Այսինքն երկու-երեք տարբերակ սրբագրվել, գմխագրվել, փոխանցվել է և հարցս հետևյալն է՝ մինչև Ադրբեջանին փոխանցելը, ի վերջո, կարո՞ղ եք հայ ժողովրդին ներկայացնել՝ ինչի մասին է խոսքը խոսքը և որն է այդ 3-րդ տարբերակը»:
Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան, ԱԽ քարտուղարը նշեց. «Երևի ճիշտ չի լինի՝ այն անվանել 3 տարբերակ, ճիշտ կլինի ասել՝ խմբագրված տարբերակներ, որովհետև 3 տարբեր տարբերակ չէ, նույն տեքստի վրա աշխատել ենք: Եվ բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի  է բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ