08 12 2022

Բրյուսելը երազում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից․ Զախարովա

Բրյուսելը երազում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից․ Զախարովա

Մենք տեղյակ ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ամեն կերպ ներգրավվելու Բրյուսելի ձգտումների մասին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմուտքը փորձում է ամրացնել իր դիրքերը և մնալ այնտեղ։ Մոսկվան չի կանխագուշակի իրադարձությունները և  չի մեկնաբանի երկու երկրների սահմանին ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման հնարավորությունը։ Սակայն, նշեմ, որ այդ թեման պարբերաբար քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ