Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս տեսարանը լուսանկարել եմ երեկ՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի ձախ անկյունային հատվածում։
Ի՞նչ ենք տեսնում այստեղ։
Տեսնում ենք մետաղալարի ու լուսավորության հոսանքալարի ամրացման նպատակով սրբատաշ քարով կառուցված պատի մեջ տեղադրված երկու պտուտակ։ Երկու պտուտակները վայրագ ձևով տեղադրելու հետքերն անգամ մաքրված չեն․ ներքևում նշմարվում է քարափոշին։ Վերևում երևացող պտուտակը ամրացնելիս տեսանելի է, որ սրբատաշ քարի անկյունային հատվածը կոտրվել է։ Այդ կոտրվածքը ավելի կմեծանա պտուտակները հանելու ժամանակ։ Մեխանիկայի ու ֆիզիկայի կանոնների համաձայն, պտուտակները հանելու ժամանակ սրբատաշ քարերից կպոկվեն տակավին անվնաս թվացող անկյունային հատվածները։ Թե ինչ տեսք կունենան, Հանրապետության հրապարակի հազարավոր սրբատաշ քարեր տոնական լուսավորության լարերի ապամոնտաժումից հետո, կարող եք պատկերացնել լուսանկարի ստորին հատվածում երևացող ծեփամածիկով արված "վերանորոգումը" տեսնելիս։ Սրան ավելացնենք, որ ձմեռային պայմաններում տաքացվող լամպերի ու նոր վնասված քարերի տաքացման ու սառեցման պայմաններում սրբատաշ շարվածքը քայքայվելու է արագորեն։ Արդյունքում գարնանամուտին կունենանք ծեփամածիկով "շպարված" Հանրապետության հրապարակ՝ շատ արագ քայքայվող ճակատներ ունեցող վթարային շինություններով։
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԱՐԱԳ ՈՒ ԱՆՀԱԳՈՒՐԴ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։
Պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով՝ տեղի ունեցած հանցագործության հետևանքների լիարժեք ուսումնասիրության, հատուկ զեկույց-հաշվետվության պատրաստման ու դրա հիման վրա մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար։
ՀԳ․ Լրագրողներ ջան, ձեռքի հետ նեղություն քաշեք մի հատ ճշտեք, թե ովքե՞ր էին կազմակերպել 2019 թ․ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդը Լաս Վեգասի վերածած շուոն, 2021 թ․ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում բեմադրված "խաղաղության դարաշրջանի" դռոնախաղը և 2022 թ․ Մանկական եվրատեսիլի ԳԵՂագիտության սելջուկները։ Չզարմանաք հանկարծ, եթե համընկնումներ լինեն։
Այս դեպքում դրանք ամենևին էլ պատահական չեն լինի․․․
Դե իսկ հրապարակի շենքերին հասցված վնասը, կարելի է ասել, անվերականգնելի է․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը