Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Օրակարգում են երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը։
«Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանը մտադիր է նպաստել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Այսօրվա հանդիպման կարևոր թեման Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքն է», - նշել Է Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը