03 12 2022

Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե Վարդանյան

Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է.

Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև:

Այսօր Գեղարքունիքում էինք, այդ թվում նաև սեպտեմբերի 13-ից հետո սահմանապահ դարձած բնակավայրերում:

Երևանից ընդամենը 160 կմ կամ մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում այլ իրականություն է:

Բնակիչներից մեկն ասում է. «Կանայք էրեխուն քնացնում են, բայց աչքը վրան են պահում, որ հենց բան լինի միանգամից վերցնեն ու տանից դուրս գան»:

Այս իրականությունում կա ամեն ինչ, բացի պետությունից, որի ներկայությունը պետք է դրսևորվի իր քաղաքացիներին պաշտպանելու նվազագույն պարտավորության կատարմամբ:

Նկարում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում զոհված Արեգունի գյուղի բնակիչ Վահագն Հակոբյանի երեխաների հետ եմ: Զոհվածի մայրն ասում է. «ես միայն արդարություն եմ ուզում»:

Այս տանից մի փոքր հեռու մեկ այլ տուն էլ կա, անհետ կորած համարվողի տունը: Անհետ կորած, ում ենթադրյալ մարմնի գտնվելու վայրը հարազատները գիտեն, բայց այն չեն կարողանում դուրս բերել Հայաստանի ինքնիշխան, բայց թշնամու փաստացի վերահսկողության տակ գտնվող հատվածից:

Եվ ոչ մի տարբերություն Հայաստանի Վարդենիս քաղաքի կամ Արցախի Ստեփանակերտի միջև: Երկու տեղում էլ իրենց տունը լքել չցանկացող, այն պաշտպանելու պատրաստ, բայց մենակ մնացած մարդիկ են:

Քաղաքացիներին պաշտպանելը պետության առաջնային պարտականությունն է, բայց մեր դեպքում փաստացի ղեկավարող ուժը հրաժարվել է իր առաջնային պարտականությունից` այդպիսով խզելով քաղաքացու և պետության միջև գոյություն ունեցող պայմանագիրը:

Այս պարագայում այս հոգսը մնում է անհատների ու ազգային ուժերի լուծման դաշտում: Սա էլ արդեն առանձին զրույց է այն մասին` ինչպես կարող են ազգային ուժերը ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրս կարևոր խնդիրներ լուծելու և ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Ամեն դեպքում մի բան պարզ է. յուրաքանչյուրիս համար գործելու հսկայական դաշտ կա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ