Տեսակետները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասացՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպին:
«Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն բոլոր հանգամանքները պարզ կլինեն: Ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել օրեր առաջ, քաղաքացիները պնդում են, որ հենց պարեկներն են իրենց ծեծել ու խոշտանգել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը