02 12 2022

Ադրբեջանի հաղթանակը՝ Հայաստանի ԱԺ-ում․ ՔՊ-ն տապալեց հակաադրբեջանական նախագիծը



 

Ազգային ժողովը 31 կողմ ձայնով չընդունեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։

Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր խմբակցությունները։ ՔՊ-ն դեմ խոսեց հայտարարությանը և չմասնակցեց քվեարկությանը։

Նշենք, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» տապալում է Հայաստանի խորհրդարանում հակաթուրքական և հակաադրբեջանական հայտարարությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ