Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով փաթեթը՝ ասաց. «Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շենքի համար:
Նախատեսով է նաև, որ երկրոd անգամ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար պետք է վճարվի ավելի բարձր դրույքաչափով տուրք, քան առաջին անգամ էր վճարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը