Politik.am-ը գրում է․ Երեկ Գելափ Ինթերնեշնլը հրապարակեց իր կողմից իրականացված հարցման արդյունքները։ Ըստ հարցման արդյուննքերի սեպտեմբերի 13-ին սկսված բախումների մասով հայաստանցիների 10 տոկոսն է դրական գնահատում Ռուսաստանի արձագանքը և 28 տոկոսը ԱՄՆ արձագանքն է դրական գնահատում։ Հարցվածների 38 տոկոսը Ռուսաստանի արձագանքը ընդհանրապես բացասական էր գնահատել, իսկ ԱՄՆ արձագանքի դեպքում ընդամենը 14 տոկսն էին բացասական գնահատել արձագանքը։
Այս հարցումները ըստ էության հանրության գնահատականն է Ռուսաստան և ԱՄՆ-ի կողմից ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված քարոզչական աշխատանքի, Ռուսաստանի և ԱՄՆ շահերը Հայաստանում պրոպագանդող գործիչների աշխատանքի գնահատականն է։ Փափուկ ուժի տեսանկյունցի ակնհայտ է Հայաստանի քաղաքացիների շրջանում Ռուսաստանի տոտալ պարտությունը։ Հակառակ պարագայում ինչպես կարելի է հասկանալ քաղաքացիների այս վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու մեր երկրի տնտեսական խնդիրներից մինչև ռազմաքաղաքաակն խնդիրներ մեծմասամբ լուծվում են հենց այդ պետության հաշվին։ Ռուսաստանն է, որ մեր բանակի զենքի հիմնական մատակարարն է, ռուս խաղաղապահներն են Արցախում և ռուս սահմանապահներն են պահում հայ-թուրքական սահմանը, Ռուսաստան է գնում Հայաստանում արտադրվող ապրանքների 90 տոկոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը