28 11 2022

Ալեն Սիմոնյանը մեկնում է Կատար, որ մարզադաշտից հետևի ֆուտբոլի առաջնությանը

Ալեն Սիմոնյանը մեկնում է Կատար, որ մարզադաշտից հետևի ֆուտբոլի առաջնությանը

Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետևի ընթացող Աշխարհի առաջնությանը։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել Աշխարհի առաջնության խաղի մասնակցելու։ Կոնկրետ որ խաղն է, այս պահին չեմ կարող ասել։ Մասնակցելու են նաև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ