22 11 2022

Ըստ արտահոսած փաստաթղթերի դանիել իոաննիսյանենք բրիտանական գործակալներ են․ Հովհաննես Իշխանյան

Ըստ արտահոսած փաստաթղթերի դանիել իոաննիսյանենք բրիտանական գործակալներ են․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անգլոֆաշիզմի տակտիկական սխեմա է՝ ձևացնել անաչառ ես և անկախ, վստահություն ձեռք բերես ու հենց պահը գա կրակես։
Այդպես էր Ազատություն ռադիոն, այդպես էին Հայաստանում գործող այսպես կոչված իրավապաշտպանական ՀԿ-ների մեծ մասը։
Ըստ արտահոսած փաստաթղթերի, որոնցով պարզվում է, որ դանիել իոաննիսյանենք բրիտանական գործակալներ են, նրանց կարգադրել էին անաչառության տպավորություն ստեղծել ու պահպանել էթիկան, որ հանկարծ պալիտ չլինեն ու Բրիտանիայի ռեպուտացիային չխփեն։
Բայց հրահանգը էդքան էլ լավ չեն կատարել, դրա ապացույցն այն է, որ գործակալները ռեգինա պարզյան կեղծ օգտահաշիվը հիշատակում էին որպես աղբյուր, որ իբր թե Վանեցյանը փախել է Շոշից, ինչպես նաև այն, թե ինչպես էին աջակցում Հայաստանի դատական համակարգի, բանակի փլուզմանը, քաղբատնարկյալների ու ապօրինի քրեական գործերի գոյացմանը։
Ի դեպ, այժմ էլ իբր թե ուժային անաչառ կառույցներ են ստեղծում՝ տպավորություն ստեղծելով, թե պետությունը առանց կենտրոնձիգ բանակի կարող է պաշտպանվել։ Դրանք նույնպես հենց պահը գա, կրակելու են, և շատ ազնիվ մարդիկ ասելու են, բայց ախր դուք ապաքաղաքական էիք, բայց ախր դուք բանակի ենթակայության տակ էիք։
Արտահոսած փաստաթղթերի մասին, այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ