Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունում է, որ «մահաբեր երթուղայիններ» դեռ կան և Երևանում, նոր ավտոբուսների գալով, քաղաքային տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվել։ Ասում է՝ «որովհետեւ ավտոբուսների այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը: Փուլային ռեֆորմը մեզ կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել ու դուրս են եկել բոլոր գծերից։ Այո, տրանսպորտի վիճակը լավ չի: Մինչև տարվեվերջ կամ հունվարին մենք սպասում ենք 150 նոր ավտոբուսների, հաջորդ տարի 80 հատ նոր 12 մետրանոց «ՄԱՆ» ավտոբուսների ենք սպասում: Բայց դրանց գալով չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմը ավարտին է հասցված»,- ասել է այսօր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը