17 11 2022

Չհայտարարված քարոզարշավ չեմ սկսել, ընդամենը ակտիվ աշխատում եմ․ Տիգրան Ավինյան



Ինչու եք վարչական ռեսուրսների կիրառմամբ չհայտարարված քարոզարծավ սկսել՝ մանավանդ, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ կա մեկ տարի ժամանակ, այս հարցին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ինքն ընդամենը աշխատում է որպես քաղաքապետ ու հրապարակայնորեն քաղաքացիների հետ իր կոնտակտներն ու խնդիրների գույքագրումը ընդամենը աշխատանքի բաղադրիչ մաս է, ոչ թե քարոզարշավ։

«Ես որպես փոխվարչապետ էլ եմ ակտիվ աշխատել, այսօր հրապարակային է, քանի որ փոխքաղաքապետի  աշխատանքային պարտականությունների կատարման բնույթն է նաև այդպիսին։

Ես փոխքաղաքապետ եմ, որն համակարգում է վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, և նախկինում նման համակարգման գործառույթ Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել: Դա է պատճառը, որ իմ այցերը վրաչական տարածքներ՝  այդպես եք ընկալում»,-նշեց Ավինյանը։

Դիտարկմանը, որ ամեն տեղ ինքն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանը, դա արդյո՞ք անարդար մոտեցում չէ գալիք տարի անցկացվելիք ընտրություններին մասնակցող մյուս գործիչների նկատմամբ, Ավինյանն արձագանքեց՝ նշելով, որ, նախ, խոսափողներն իր բերանը թող չմտցնեն, ապա նոր հարց ուղղեն։

«Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով։ Ես փոխվարչապետի գործառույթ իրականացնելիս այլ աշխատանք էի տանում, պարետ էի, ամեն օր շփվում էի ժողովրդի հետ»,- նշեց փոխքաղաքապետը։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածունների հետ  չհայտարարված քարոզարշավում անհավասար հնարավորություններին և այն հանգամանքին, որ իշխանությունը արտախորհրդարանական վերջին ընտրություներին պարտվել է ՝ ուրեմն կպարտվի գուցե նաև ինքը՝ որպես ՔՊ թեկնածու, Ավինյանն ասաց, թե Երևանի ավագանու գալիք ընտրություններում իր հնարավորությունների մասին առայժմ չի մտածում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ