ArmLur.am-ը գրում է.
«Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը, արդեն նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում են հսկում Նիկել Փաշինյանի անդորրը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք են գործել խորհրդարանի դահլիճ ու նստել ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում: Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբևէ նման բանի ականտեսը չենք եղել: Եվ այժմ հետաքրքիր է, թե ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավորներին ոտից գլուխ ստուգելուց, ապա նոր դահլիճ թողնելուց հետո, այժմ էլ որոշել կամ հրահանգել է՝ ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիրներին նաև ԱԺ նիստերի դահլիճում հսկեն:
ArmLur.am-ն այսօր նկատեց նաև, որ ՊՊԾ աշխատակիցներից ոմանք խորհրդարան քաղաքացիական հագուստով են եկել: Նման բան նույնպես նախկինում չի եղել. անվտանգության աշխատակիցները կա՛մ զինվորական հատուկ համազգեստով, կա՛մ կոստյումով են եղել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը