«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազգային ժողովում ելույթի իր խոսքում նշեց.
«Հիշեցման կարգով. այս բառացի մեջբերումները Փաշինյանի հարցազրույցներից են 44-օրյա պատերազմի ընթացքում.
«Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը:
Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը:
Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը։
Ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։
Գործնականում Արցախը հիմա պատերազմում է երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ։
Պետք է արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի: Թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան:
Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:
Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից:
Առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա»։
Իսկ այս մեջբերումը նույն մարդու 2022թ. նոյեմբերի 11-ին Հ1-ի ինքնահարցազրույցից է.
«Էրդողանի հետ առաջին հանդիպումն էր։ Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել...
Եւ հեռախոսազրույցը, եւ հանդիպումը ես գնահատում եմ դրական...
Թուրքիայի նախագահի եւ իմ ասածները անհամատեղելի չէին։
Խոսակցության մեջ ուղղակի իմ տպավորությունը այն էր, որ մեր խոսույթները անհամատեղելի չեն»։
Ահա այսպես։ Համեմատեք։
Այսօր այդ մարդը զգուշորեն փորձում է հակադարձել նախկինում կիրթ-կառուցողական Ալիեւին։ Բայց դրական է գնահատում Էրդողանին։
Զգուշացնում եմ՝ Էրդողանի հարցում, ինչպես Ալիեւի, սխալվում եք։
Եթե կարող եք, մտածեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը