15 11 2022

Հայաստանում անառարկելի բարձր հեղինակությամբ գործիչ և լիդեր է Նիկոլը․ Հովիկ Աղազարյան



Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա,  ընդդիմությունն ուզում էր, որ իշխանությունն հրաժարական տար և ինքը  գար իշխանության՝ ավելի նպատակաուղղված գործելու համար, բայց համոզվեց, որ Փաշինյանի ռեյտինգը շատ բարձր է,  Հայաստանում անառարկելի բարձր հեղինակությամբ քաղաքական գործիչ և լիդե8 է ՆԻկոլը, դրա համար էլ որոշեց վերադառնալ խորհրդարան, ինչը մենք ողջունում ենք և պատրաստ ենք դասական քաղաքական ֆորմատով՝ այն  հակասույութնների ու վերահսկողական մեխանիզմով համագործակցել։

Այսօր այսպիսի հայտարարություն արել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Իսկ  գո՞հ է է ինքն անձամբ ու թիմը՝ Հայստանը Փաշինյանի դեմքով  բանակցություներում ընդգրկումից, ասել է որ ինքն էլ է դժգոհ Փաշինյանի բանակցածից։ 

«Բանակցություններից ես գոհ չեմ, գոհ չէ Նիկոլ Փաշինյանը, գոհ չէ Ալիեւը, Մակրոնը, Պուտինը, ոչ ոք գոհ չէ, բայց բանակցությունները պետք են:

«Բանակցությունների ընթացքում մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել  Արցախ- Ադրբեջան հարաբերություններից, որովհետև Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իսկ մենք որպես պետություն պարտավոր ենք անել հնարավորը օժանդակելու մեր հայրենակիցներին: Ես չեմ հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից եւ որպես պատգամավոր պարտավոր եմ ամեն ինչ անել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Հնարավոր է որ Ադրբեջանը ուզում է արյան մեջ խեղդելԱրցախի ինքնորոշումը, ինչ է սա նորությու՞ն էր,  դուք բացառու՞մ եք, կարա Արցախի ժողովրդի հետ ցեղասպանություն լինի»,-ասել է  Աղազարյանը՝ դիմելով լրագրողներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ