12 11 2022

Էրդողանի առումով էլ է շուտով Փաշինյանին մեծ հիասթափություն սպասվում. Ռուբեն Մելքոնյան



Էրդողանի մոտեցումներն այն են, որ Հայաստանն աշխարհում պետք է չլինի, ինչպես կարող է ՀՀ որևէ իշխանություն կիսել այս մոտեցումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ իր և Էրդողանի մոտեցումները նույնն են:

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով քաղաքականությունը, ավելին, ՀՀ անկախության հռչակագրի վերանայումը ևս Թուրքիայի նախապայմանն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ