Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որի հետ առաջին անգամ հանդիպել էր 2022 թվականի հոկտեմբերի 6–ին՝ Պրահայում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ե՛վ հեռախոսազանգը, և՛ հանդիպումը դրական եմ գնահատում, որովհետև իմ և Թուրքիայի նախագահի ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող հայտարարություններից։ Բազմիցս ասել եմ, որ բանակցությունների սեղանի շուրջ ասենք նույնը, ինչ ասում ենք հարցազրույցներ տալիս»,- ասաց վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը