11 11 2022

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կմասնակցի հաջորդ շաբաթվա ԱԺ նիստերին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կմասնակցի հաջորդ շաբաթվա ԱԺ նիստերին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում: 

Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք

որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:

Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ