10 11 2022

Քաղաքականությունը շատ ապուշ բան է. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին․ «Փաստինֆո»

Քաղաքականությունը շատ ապուշ բան է. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամաակ հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա.

«Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար:

Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Սոչիում առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ:Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություն է վերցրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից.

- Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությանը նիստի ժամանակ հայտարարել է թե Արցախում Հայաստանի բանակ չկա, ավելին՝, ասել է, թե Արցախի հայությունը բանակ ունի միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյո՞ք այս հայտարարությամբ նա հերթական անգամ չի հարվածում բանակին և անվտանգությանը.

-Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում, քաղաքականությունը շատ ապուշ բան է:

-Իսկ դուք այս պահին Արցախում ցեղասպանության վտանգ տեսնու՞մ եք.

-Եթե հասարակությունը, բանակը չդիմադրեն, միջազգային կազմակերպությունները աչք փակեն, անպայման լինելու է:

-Այսինքն միակ երաշխիքը պաշտպանության բանա՞կն է

-Բոլոր ժամանակներում բանակն է պաշտպանել ժողովրդին ցեղասպանությունից:

- Պարո՛ն Հակոբյան, Արցախում նաև ռուս խաղաղապահներ կան տեղակայված.

- Հիմնական երաշխավորը մեր բանակն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ