10 11 2022

Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից..․ Մետաքսե Հակոբյան

Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից..․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց...Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներց»: Ինչ-որ  մասն ասում է «Արցախն ապրում է, կյանքն էլ բնականոն հուն է ընկել», միայն թե չեն ասում ո՞ր Արցախը, այն որ ամբողջական ու հպարտ էր, թե՞ անդամահատված, վիրավոր ու սգացող...                                                                                

Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից...Ամբողջ ուղերձը «շնորհակալական» խոսք էր հայկական երկու պետությունների ղեկավարներին: Արցախ չի լինում առանց Շուշի, Հադրութ, Բերձոր ու Քարվաճառ...այնտեղ է մնացել մեր քաջորդիների արյունը...                                   

Տխուր, սակայն չհուսալքված, չթուլացած, խենթացած, սակայն հավասարակշռված ու բոլոր հակասական վիճակներով դեպի Հայաստան-Արցախ ամբողջական Հայրենիք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ