10 11 2022

Մենք շարունակում ենք փրկել նիկոլին՝ նրան կամ հռչակելով խաբված, կամ ապուշ, կամ դուռակ, կամ հարիֆ և այլն, և այլն. Վահե Սարգսյան

Մենք շարունակում ենք փրկել նիկոլին՝ նրան կամ հռչակելով խաբված, կամ ապուշ, կամ դուռակ, կամ հարիֆ և այլն, և այլն. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը գրում է.

Նիկոլի էսօրվա բոցաշունչ և «հակաադրբեջանական» ելույթը նման է նրան, երբ լավ իմանալով, թե ինչ է կատարվելու, երեխայիդ գցում ես շնագայլի (շակալի) վանդակը, հետո աղիողորմ բողոքում, թե՝ շակալը երեխայիս բզկտեց, և, եթե էսպես շարունակվի, նա վերջնականապես կհոշոտի երեխայիս:

Էստեղ գիտե՞ք ինչն է գլխավոր ողբերգությունը, դա հանրության, այդ թվում՝ մեր և մեր շրջապատի առողջ դատող մարդկանց առաջին ռեակիցիան է խունտայի պարագլխի այսօրվա հայտարարությանը, թե՝ «բա ի՞նչ էիր սպասում Ադրբեջանից», «բա չգիտեի՞ր, որ պիտի ցեղասպանության ենթարկի արցախահայությանը», «ինչքա՞ն դուռակ պիտի լինի մարդ, որ հավատա Ադրբեջանի հետ հաշտությանը» և այլն, և այլն:

Գիտեք՝ մենք շարունակում ենք փրկել նիկոլին՝ նրան կամ հռչակելով խաբված, կամ ապուշ, կամ դուռակ, կամ հարիֆ և այլն, և այլն:

Ասեմ՝ եթե որևէ մեկը մտածում է՝ նիկոլը չգիտեր, թե ինչ էր / է սպասվում արցախահայությանն՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո, կարճ ասած՝ եթե չգիտեր սպասվելիք ցեղասպանության մասին, ապա հենց այդ մեկը ինքն է կամ խաբվածը, կամ միամիտը:

Իսկ իրականում՝ նիկոլն իր ազգակործան ու պետականակործան գործը փայլուն անում է. հենց էսօրվա հայտարարած վտանգները փայլուն իմանալով հանդերձ՝ նա ողջ կյանքը պայքարել է Արցախ - «բեռից» ազատվելու համար, և այսօր նա իր համար բաղձալի այդ օպերացիան իրագործում է՝ մերթ ներկայանալով ռուսամետ և Պուտինի պրոյեկտ, մերթ Պրագա - Միշելի պրոյեկտ, մերթ ուղիղ Էրդողան-Ալիևի կոշիկ լիզող, մերթ համարյա դաշնակցական (ինչպես էսօր):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ