ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» ՍՊ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․25 մլրդ դրամի ներդրում նորսարքավորումների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․5 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլնդրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը